Այսօր մի քանի հազար մարդ դուրս է եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Հոնկոնգում երկաթուղային օպերատոր MTR-ը փակել է մետրոյի 19 կայարան՝ հասարակական անկարգությունների պատճառով: Այս մասին հաղորդել է Հոնկոնգի մետրոպոլիտենի ղեկավարությունը:

Ցուցարարները հնչեցնում են հակակառավարական կարգախոսներ, պատռում երկրի դրոշները: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

















