Լրահոս 24/7
27.09.2023

Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ ռազմական գործողություններ այլևս չեն լինի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ընդգծել նոր ռազմական գործողությունների անթույլատրելիությունը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:

«Բլինքենը հերթական անգամ շեշտել է նաև քաղաքացիական բնակչության անվտանգության, տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատչելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը»,- հավելել է Մեթյու Միլլերը:

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ Ալիևը վստահեցրել է, որ ռազմական գործողություններ այլևս չեն լինի, նա նաև դիտորդական առաքելություն ընդունելու պատրաստակամություն է հայտնել: «Վաշինգտոնն ակնկալում է, որ նա չի դրժի իր խոսքը»,- նշել է Միլլերը։Ադրբեջանական կողմը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ադրբեջանի նախագահականի տվյալով՝ Ալիևը պնդել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանը վնաս չի հասցվել, այժմ էլ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու հայ բնակչության իրավունքները:

Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ Ալիևը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կազմակերպելու Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի այցը Լեռնային Ղարաբաղ:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50

Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33

«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22

Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19

Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48

Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30

Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16

Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32

Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58

Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50

Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06