ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը ժամանել է Ադրբեջան։ Փաուերը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։
Փաուերին ուղեկցում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
Իր այցի ընթացքում Փաուրեը կանդրադառնա նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հեռանկարներին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՄԶԳ-ն։














