Լրահոս 24/7
27.09.2023

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել քաղաքացի Ա.Պ.-ն, ով 2003 թվականի փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու պատճառով հրաժարվում է վարձակալության մրցույթում իր առաջարկած գնից՝ խնդրելով հաղթող ճանաչել մեկ այլ անձի:

Մրցույթին մասնակցած մյուս երկու մասնակիցները ևս հրաժարվել են վարձակալության պայմանագրից, որից հետո հողամասը վարձակալելու առաջարկ է ներկայացվել մրցույթի չորրորդ մասնակցին՝ Վ.Պ.-ին. վերջինս մրցույթում հաղթող է ճանաչվել:

Երևանի քաղաքապետի և Վ.Պ.-ի միջև 2003 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված վարձակալության պայմանագրով՝ Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ հանգստի և ժամանցի համալիր կազմակերպելու նպատակով, տրամադրվել է Վ.Պ.-ին:

Վարձակալին տրամադրվել է նաև գնման նախապատվության իրավունք: Արդյունքում՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ, վարձակալությամբ տրամադրված 6900 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի չափով՝ 10 մլն 105 հազար 878 դրամով, օտարվել է Վ.Պ.-ին:

Երևանի քաղաքապետի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ՝ վերոնշյալ հողամասին տրվել է Բաբայան 1/1 հասցե:2011 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրով՝ Վ.Պ.-ն հողամասն օտարել է մեկ այլ քաղաքացու՝ Ի.Պ.-ին, վերջինս էլ այն օտարել է Ռ.Գ.-ին:

Ռ.Գ.-ն 2020 թվականի փետրվարի 27-ին հողամասն ամբողջությամբ ներդրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ 2023 թվականի հունվարի 31-ին՝ վերոնշյալ ընկերությունն իր գույքը՝ ներառյալ հողամասը, 10 մլրդ դրամի դիմաց գրավադրել է բանկում:

2023 թվականի օգոստոսի 23-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Քաղաքաշինության կոմիտեից ստացված գրությունը, որով պարզվել է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքը սահմանազատված է Ազատության պողոտայով, Սարալանջի և Բաբայան փողոցներով:

Բացի այդ, Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ Ուլնեցի, Բաբայան փողոցներով և երկաթգծով պարփակված հատվածում սահմանված է եղել կառուցապատման հատուկ ռեժիմ, այն է՝ կառուցապատման սահմանափակ հնարավորություն, որը ենթակա չէր օտարման:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:

2023 թվականի սեպտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

Լրահոս
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
20:27
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
16:37
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
16:18
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանի քաղաքացին պետք է կողմնորոշվի, թե իրականում ով է Ալիեւի դեմ «կզածը»
16:11
Հայաստանի քաղաքացին պետք է կողմնորոշվի, թե իրականում ով է Ալիեւի դեմ «կզածը»
Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան
15:50
Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
15:04
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
14:45
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
14:19
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
14:07
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
13:55
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
13:39
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
13:33
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
13:20
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
12:59
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը
12:42
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը