Անկարան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին «ադրբեջանական զինված ուժերի ռազմական գործողությունից» հետո: Այս մասին նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին», – ասվում է թուրքական պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։














