ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները», – ասել է նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է։














