Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 361 հիվանդ այժմ բուժվում են ՀՀ բուժհաստատություններում: Նրանցից 221-ը պայթյունից տուժածներն են։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հայաստանում բուժօգնություն ստացող 114-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածները։
26 պացիենտ այլ առողջական խնդիրներ ունեն։
«Առ այսօր գրանցվել է 14 մահ»,- տեղեկացրել է ԱՆ նախարարը։