Լրահոս 24/7

Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։

Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը և Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, որի արդյունքում հայաթափվել է Արցախը։

Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ ընդգծել է, որ բռնի տեղահանված արցախահայությունը հայտնվել է սոցիալական ծանր կացության մեջ։

Ստեղծված այս իրավիճակում Հայոց Հայրապետը հատկապես կարևորել է տեղահանված հայորդիների կեցության, կրթական խնդիրների, աշխատանքի ապահովման առաջնահերթությունները։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշել է, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների, ցավի ու նեղությունների մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի մասին, կարևորել է հետևողական ջանքերի ներդրումը դրանց պահպանման գործում։

Հայոց Հովվապետն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և Հայաստանին մշտապես աջակցելու համար։

Իր հերթին՝ նախարար Հեկտոր Հաջջարն ընդգծել է, որ Լիբանանը ևս անցել է նմանատիպ մարտահրավերների միջով և պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Պարոն Հաջջարը տեղեկացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին և հնարավորինս աջակցելու դրանց հաղթահարմանը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

41 seconds ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

2 mins ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

3 mins ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

10 mins ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

12 mins ago

«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное

Американское издательство Knopf выпустило мемуары Алексея Навального. Книга, получившая название «Патриот», одновременно вышла в 36 странах…

1 hour ago