Լրահոս 24/7

ՄԱԿ-ի առաքելությունը ներկայացրել է Արցախ այցի մանրամասները

Հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մշտադիտական առաքելություն գործուղելու մասին: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Հայտարարության մեջ ասված է.

«ՄԱԿ-ի դիտորդական թիմը՝ Ադրբեջանում մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորությամբ, երեկ այցելել է Ադրբեջանում գտնվող Ղարաբաղի շրջան։

Առաքելությունը նպատակ ուներ գնահատել իրավիճակը տեղում և բացահայտել ինչպես [այնտեղ] մնացած, այնպես էլ հեռացող մարդկանց մարդասիրական կարիքները:

Թիմի կազմում ընդգրկված էին նաև ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող բաժնի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը, ինչպես նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները:

Առաքելությունն այցելեց Ստեփանակերտ քաղաք, ուր հանդիպեց մարդկանց ու համայնքի ներկայացուցիչներին և տեղում գնահատեց առողջապահության ու կրթության հետ կապված իրավիճակը:

Քաղաքի այն հատվածներում, որտեղ թիմն այցելել է, քաղաքացիական հասարակական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակարաններին, ինչպես նաև մշակութային և կրոնական կառույցներին վնաս հասցված չէ: Ոչ մի խանութ բաց չի եղել։

Առաքելությունը նկատել է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է վերսկսել քաղաքում առողջապահական ծառայությունների և որոշ՝ հիմնական կոմունալ ծառայությունների գործունեությունը։ Թիմը համայնքների ներկայացուցիչներից տեղեկացել է, որ Ղարաբաղում մնում է 50-ից 1000 էթնիկ հայ:

Առաքելությանը զարմացած է, թե ինչ անսպասելի կերպով է տեղի բնակչությունը լքել իր տները, և այն տառապանքներից, որոնց առերեսվել է այս փորձության ընթացքում: Թե՛ հարցված տեղի բնակչության, թե՛ մյուսների կողմից առաքելությունը որևէ տեղեկություն չի ստացել՝ վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների [կիրառման] մասին:

Առաքելությունը չի նկատել ավերված գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, կամ ճանապարհին սատկած կենդանիներ: Թիմը ընդգծում է վստահության ձևավորման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ այն ժամանակ ու ջանք կպահանջի բոլոր կողմերից:

Թիվ 1

Recent Posts

ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Future Forces Forum 2024» ցուցահանդեսին

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի…

11 mins ago

«Հայաստանի սահմանադրությունը հիմնական խոչընդոտն է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն…

12 mins ago

«ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն». Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,…

13 mins ago

«Կշարունակենք վճռական քայլեր ձեռնարկել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով…

14 mins ago

«Կոնսենսուս չկա». ինչո՞ւ եռակողմ հանձնաժողովը նիստեր չի գումարում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի վավերցնի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև…

16 mins ago

«Քարտեզների հարցն ամենաբարդն է». Գրիգորյան

«1976թ. ՍՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզն է, որը իրավական հիմք ունի նաև Ադրբեջանի համար, և այդ…

17 mins ago