Լրահոս 24/7
03.10.2023

ԱԺ-ն չի կարող փոխարինել ՍԴ-ին. բանավեճ պատգամավորների միջև

ԱԺ-ն չի կարող փոխարինել ՍԴ-ին. բանավեճ պատգամավորների միջև

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հռոմի ստատուտի վավերացումից հետո վարման կարգի ելույթում գործընթացն անվանել է հակասահմանադրական գործընթաց․

«Սահմանադրությանը հակասող որևէ բան չի կարող որևէ այլ դրույթներով արդարացվել, հետևաբար, ԱԺ-ն, քաղաքական մեծամասնությունը այս քվեարկությամբ գերազանցեցին իրենց լիազորությունները»,- ասաց նա։

Ի պատասխան Մինասյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ սահմանադրական դատարանը քննության է առել Հռոմի ստատուտն ու եզրակացություն տվել, որ այնտեղ ամրագրված որևէ դրույթ չի հակասում սահմանադրությանը.

«Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ տարբեր գործընթացների վերաբերյալ, բայց ԱԺ-ն չի կարող փոխարինել ՍԴ-ին ու կասկածի տակ դնել ՍԴ որոշումները»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե հակասահմանադրականության մասին պնդումները պատրվակ են. «Ընդդիմությանն ասվել է՝ կգնաք, դեմ կքվերակեք, իրենք էլ դեմ են քվեարկել»։

ՊՈւ խմբակցությունից Աննա Մկրտչյանն էլ նշեց, թե փորձ է արվում ԱԺ դահլիճից սուտ սփռել։ Ըստ նրա՝ կանոնադրությունը ոչ մի կապ չունի Հայաստանի տարածքային ամոբղջականության, արցահայության իրավունքների հետ.

«Ինչպես արդեն բազմաթիվ միջազգային ատյաններում, անգամ՝ միջազգային դատարաններում, բարձրաձայնվել ու որոշումներ են կայացվել և մնացել անկատար ու վերացարկված, նույն տրամաբանության մեջ մնալու է նաև այս կանոնադրությունը»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրել է, որ ընդդիմությունը նախագծի քննակմանը չմասնակցեց, բայց քվեարկությունից հետո, երբ այն արդեն ընդունվել է, փորձում է քննարկում ծավալել վերջինիս սհամանադրականության վերաբերյալ.

«Գայիք, ելույթ ունենայիք, հարց տայիք, խոսեիք հակասահմանադրականության մասին։ Իսկ հիմա վարման կարգի տրամաբանության մեջ քննարկել արդեն քվեարկված նախագիծն, անընդունելի է»։

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան