Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Երևանում է։ Այս մասին տեղեկանում ենք վերջինիս թվիթերի էջից։«Վերադարձ դեպի Հայաստան, իմ առաջին այցելությունից 5 ամիս անց:
Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»,-գրել է նա:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: