Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Երևանում արած հայտարարություններին․
«Արձանագրեցինք, որ Փարիզը փորձում է ամեն գնով զինել Հայաստանին, որպեսզի նորից ներքաշի ագրեսիայի և ռազմական արկածախնդրության մեջ։
Սակայն Ֆրանսիայի համար պետք է պարզ լինի, որ այդ ջանքերն ու մեր տարածաշրջանին միջամտելու՝ իր պատմական փորձերը կձախողվեն»,– հայտարարել են ԱԳՆ-ից։














