Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Շոլցը ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Գերմանիայի կանցլերը բարձր է գնահատել նաև ՄԱԿ-ի համակարգող առաքելության այցը Ստեփանակերտ։














