Լրահոս 24/7
05.10.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի 

ԱՄՆ-ն նկատի է առնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպումից՝ թեև ԱՄՆ-ն բազմիցս շեշտել է կողմերի միջև երկխոսության կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք նկատի ենք առնում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկված հանդիպմանը։ Այնուամենայնիվ, մենք մշտապես հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Պետքարտուղարը և այստեղ գտնվող մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այդ հարցում, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա», – ասել է Պատելը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար հայտարարված ռազմական օգնությունից հետո ԱՄՆ-ն պատրաստվում է նույնը անել և փոխել դիրքորոշումը, Պատելը նշել է․ «Ես դիրքորոշման փոփոխության մասին հայտարարություն չունեմ։ Կրկին նշեմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է չափազանց կարևոր մնալ Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու հարցում»։

Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է անձամբ ներգրավված լինել այս գործում և պարբերաբար շփումներ է ունենում երկու երկրների իր պաշտոնակիցների հետ։

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50

Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33

«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22

Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19

Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48

Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30

Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16

Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32

Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58

Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50

Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06