Աբխազիայի Օչամչիրայի շրջանում ռուսական ռազմաբազա կստեղծվի։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։
«Մենք համաձայնագիր ենք ստորագրել, մոտ ժամանակներս Օչամչիրայի շրջանում ՌԴ ռազմածովային ուժերի մշտական տեղակայման բազա կստեղծվի»,-ասել է նա՝ նշելով, որ ռազմաբազա հիմնելու նպատակը իրենց պաշտպանունակության բարձրացումն է։
Նա նաև շեշտել է, որ համագործակցությունը շարունակվելու է, և միտված կլինի երկու երկրների հիմնարար շահերի ապահովմանը։
Ասլան Բժանիայի այս հայտարարությանն արձագանքել է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ դա Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։














