Լրահոս 24/7

Այսօրվանից սկսվել են մոբիլ թիմերի աշխատանքները

Առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են այն գործընթացները, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալու համար:

Նազելի Բաղդասարյանի ներկայացմամբ, վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թվի հետ կապված մնում է նույնը՝ 100 632: Հաշվառված և նույնականացված անձանց թիվը կազմում է 99 342: Հայաստան ժամանած անձանցից 73 543-ը տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնում՝ 3771, Արարատում՝ 17139, Արմավիրում՝ 7728, Գեղարքունիքում՝ 5097, Լոռիում՝ 4477, Կոտայքում՝ 20694, Շիրակում՝ 3449, Սյունիքում՝ 5762, Վայոց Ձորում՝ 2370, Տավուշում՝ 3056:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց վերաբերյալ:

Ըստ այդմ՝ նրանց թիվը կազմում է 319-ը: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ը՝ ծայրահեղ ծանր: Կա նաև դրական դինամիկա, և բուժառուների մի մասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բաժանմունքներ, կան նաև դուրս գրված անձինք: Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 5 երեխա, 3 երեխա վիճակի լավացման հետևանքով տեղափոխվել է բաժանմունք, 1 նորածին դուրս է գրվել:

Նախարարի ներկայացմամբ, շարունակվում է բուժաշխատողների հաշվառումը, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում կազմակերպել նրանց վերապատրաստման, հավաստագրման գործընթացը և Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց հնարավորինս արագ տեղավորումը:

Ըստ վերջին տվյալների՝ արդեն 216 հոգի դիմել է: Այս պահին առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիքներ: Ըստ մասնագիտությունների՝ այս թափուր հաստիքները մանրամասն ներկայացված են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:

Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ այսօրվանից սկսվել են մոբիլ թիմերի աշխատանքները: Այսինքն՝ մոբիլ թիմերը կկատարեն այցելություններ, կկատարեն առաջնային բուժզննում, կհավաքագրեն անհրաժեշտ տեղեկատվություն՝ կարիքները գնահատելու և հետագայում դրանց ավելի հասցեական լուծումներ տանելու համար:

Մոբիլ թիմերը կիրականացնեն նաև կցագրման գործառույթ, քանի որ առողջապահական բոլոր ծառայությունները պետական պատվերի շրջանակում հասանելի են բռնի տեղահանված անձանց, սակայն այս մեխանիզմները գործարկելու համար շատ կարևոր է առաջնային օղակներում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կցագրվելը:

Այս պահի դրությամբ 11 000 բռնի տեղահանված անձինք կցագրվել են առողջապահական առաջնային օղակներում, ինչը հնարավոր է դարձնում թե՛ պլանային բուժօգնությունը, թե՛ դեղորայքի տրամադրումը: Մոբիլ թիմերում ներգրավված են նաև հոգեբաններ:

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:

Նազելի Բաղդասարյանի ներկայացմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջնային կարիքների գրանցման հարթակում ստացել է առավել քան 63 000 հայտ:

Նախարարության workforall.am կայքի միջոցով հնարավոր գտնել ավելի քան 4500 թափուր աշխատատեղեր, որոնց կարող են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք:

Թիվ 1

Recent Posts

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

13 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

16 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

34 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

55 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

1 hour ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago