Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն այսօր կմեկնի Ադրբեջան․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկօրյա այցի շրջանակներում Մեհրդադ Բազրպաշը հանդիպումներ կունենա Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ:
Կքննարկվեն Աստարինի բեռնատար տերմինալի, Աստարաչայի վրայով ավտոմոբիլային կամրջի, ինչպես նաև մաքսային և սահմանային ենթակառուցվածքների կառուցման հարցերը:

















