Միացյալ Նահանգները և Չինաստանը մոտ են նոյեմբերին Կալիֆորնիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման կազմակերպմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Երկու երկրների առաջավոր թիմերը ուսումնասիրել են Սան Ֆրանցիսկոյում հանդիպման հնարավոր վայրը:
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը սկսել է ծրագրել նախագահների հնարավոր հանդիպումը։ Նախապատրաստվելով այս հանդիպմանը՝ Չինաստանի արտգործնախարար Վան Ին առաջիկա շաբաթներին կարող է այցելել Վաշինգտոն։