ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետին հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռազմական աջակցություն՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ պայմանավորված։
Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։ Հայտարարության մեջ նաև նշվում է՝ Բայդենը Իսրայելին պաշտպանության և ռազմական օգնության համար կտրամադրի 8 մլրդ դոլար։














