Լրահոս 24/7
09.10.2023

«Նախադեպ չկա, որ չճանաչված պետությունների ղեկավարները պատասխանատվության կանչվեն». փաստաբան

«Նախադեպ չկա, որ չճանաչված պետությունների ղեկավարները պատասխանատվության կանչվեն». փաստաբան

Փաստաբան, միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին ղեկավարների կալանավորմանը։ 

Նրա խոսքով՝ Ղարաբաղի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի. «Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմները և կալանավորման հնարավորություններն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Ադրբեջանն այդպիսով փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշական նշանակություն են ունեցել Արցախի պետականության համար։ Օրինակ, նախագահներն այդպիսի դեր ունեին, քանի որ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումն ու պայքարը՝ հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման։ Դա նաև վերաբերվում է հայանպաստ ու ռազմական գործիչներին»։

Նա նշել է, որ չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է. «Նախադեպեր չկան, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար»։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանի ետին նպատակը ԼՂՀ–ն որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է․

«Մենք գիտենք, որ Արցախի Հանրապետությունն օրինական կերպով ներգրավված է եղել տարաբնույթ բանակցություններում, և բանակցողները նրան ընկալել են որպես լեգիտիմ կողմ ու ամենաբազմազան հարցեր են նրանց հետ քննարկել, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը:

Սրանք վառ փաստարկներ են առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որևէ հանցագործության հիմք չի պարունակում: Եթե վերագրվող հանցագործությունն անառարկայական և փաստազուրկ է, այս պարագայում մենք խոսում ենք ազատությունից կամայական զրկելու մասին»։

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան