Լրահոս 24/7
09.10.2023

Առողջ բանականություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հիշում է ու հասկանում է. Օհանյան

Առողջ բանականություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հիշում է ու հասկանում է. Օհանյան

Օրվա իշխանությունը շարունակում է ցուցադրել իր քաղաքական մտքի բացարձակ սնանկությունը՝ Արցախի հայաթափման, և ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող ողբերգությունների մեղավոր նշանակելով նորից ու միայն ընդդիմությանը, որից բացի այլ թիրախ, ինչպես տեսնում ենք, չունի․ արտաքին ճակատում կառուցողական հանցակիցներ են։ Եվ թերևս այդ տրամաբանությամբ է Էրդողանը հայտարարել, որ Փաշինյանն էլ դժգոհ
է հայտնի փոփոխությունից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իսկ ընդդիմությանն ուղղված մեղադրանքի թեզը ոչ միայն զուրկ է պատճառահետևանքային կապից, այլև բացարձակ աբսուրդ է, կեղծիք․

Արցախի հայաթափման ռազմական-քաղաքական գործողությունների մեջ ընդդիմության մեղքը,
ըստ նրանց, փաստորեն, Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելն է։

Այնինչ հենց նրանց ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ բացահայտ ազդանշան էր Ադրբեջանին, որ կարող են գործել․ իրենք արդեն այն աստիճան գործ չունեին Արցախի հետ, որ այլևս չճանաչեցին Արցախը՝ որպես պետություն, և չշնորհավորեցին նրա նախագահին, թեև Արցախը փրկելու, պահելու բոլոր լծակները հենց նրանց ձեռքում էին, և ոչ թե ընդդիմության։ Եվ այսօր, որքան էլ պետական քարոզչամեքենան ծառայեցնեն բացառապես իրենց շահերը սպասարկելու և ընդդդիմությանը մեղադրելու նպատակին, միևնույն է, չեն կարողանալու արդարացնել իրենց և խստագույն պատիժ են կրելու այն հանցանքների համար, որ գործել և շարունակում են գործել Արցախի, Հայաստանի դեմ։

Առողջ բանականություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հիշում է ու
հասկանում է՝

-ով 2020-ի պարտադրված պարտությունից հետո հրաժարվեց Արցախի անվտանգության
երաշխավորը լինելուց՝ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը և հնարավոր մեղադրանքների սլաքներն ուղղելով ՌԴ խաղաղապահ ուժերի ուղղությամբ,

– ով հայտարարեց, որ պահանջում են Արցախի հարցով նշաձողն իջեցնել,

– և ովքեր պնդեցին, որ Արցախը ունի ապագա Ադրբեջանի կազմում,

– ով Պրահայում բացահայտ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ տալով բոլոր հիմքերը, որպեսզի Ադրբեջանը փակի Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավարտին հասցնելու նպատակով,

-կամ վերջապես ով 2023-ի սեպտեմբերին, երբ ամբողջ Արցախը կրակի տակ էր, քաղաքական անբարոյականություն դրսևորելով՝ հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա, և Հայաստանը այս իրավիճակում չի ներքաշվի որևէ բախման մեջ` այդպիսով, Արցախը թողելով միայնակ, ադրբեջանական հրոսակախմբերի քմահաճույքին։

Ամփոփելով խոսքս՝ հիշեցնեմ նաև, որ Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ինքնակամ, թեև նրան խնդրել, հորդորել են, որ Արցախի համար այդ օրհասական իրավիճակում նման քայլի չգնա։

Արցախը ընկավ, որովհետև Հայաստանի ներկայիս իշխանությունը, կրկնում եմ, ում ձեռքին էին Արցախը փրկելու բոլոր լծակները, Արցախը պաշտպանելու նպատակ, համարձակություն չունեցավ։

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան