Իսրայելական կողմի դեմ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման գործողությունների ակտիվացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների հետագա կարգավորումն անհնար կդառնա․ այս տեսակետը հրապարակել է Global Times թերթը՝ հղում անելով չինացի փորձագետների կարծիքին։
Վերջիններս նշում են, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրումը խոչընդոտ կդառնա Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմավարության տեղակայմանը։
Մասնավորապես, նրանք կարծում են, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունները վտանգում են Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի ծրագրերը, ով նախատեսում է տարածաշրջանում ստեղծել լայնածավալ տրանսպորտային ցանց՝ ներգրավելով Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։













