X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Եվրահանձնաժողովը վերանայում է պաղեստինցիներին իր օգնությունը. Օլիվեր Վարհեի

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:

«Իսրայելի և նրա ժողովրդի դեմ ահաբեկչության և դաժանության մասշտաբները շրջադարձային են: Որպես պաղեստինցիների ամենամեծ դոնոր՝ Եվրահանձնաժողովը վերանայում է իր զարգացման ամբողջական պորտֆելը, որի ընդհանուր արժեքը կազմում է 691 մլն եվրո։

Կասեցվել են բոլոր վճարումները, դիտարկվող բոլոր նախագծերը, բյուջեի բոլոր նոր առաջարկները, ներառյալ 2023 թվականը: Այժմ պետք է անդրադառնանք խաղաղության, հանդուրժողականության և համակեցության հիմքերին։

Ատելության հրահրումը, բռնությունը և ահաբեկչության հերոսացումը թունավորել են շատերի մտքերը: Մենք պետք է գործենք»,- գրել է Վարհեին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս