Օդային ճանապարհով Հայաստան է ժամանել Հունաստանի միջազգային որոնողափրկարարական թիմը։ Հայաստանում է նաև Վրաստանի 20 հոգուց բաղկացած թիմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի, Կիպրոսի, Մոնտենեգրոյի որոնողափրկարարական թիմերը ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «HOPE 2023» ուսումնավարժական հավաքին։