Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտը դրված է եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաների վրա։
Ադրբեջանի նախագահը կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը «3+3» ձևաչափով՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։














