ԱՄՆ Պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովի հոդվածն առ այն, որ ԱՄՆ-ն և ԵՄ-նխառնվում են Հարավային Կովկասի գործերին որ դուրս մղեն Ռուսաստանին։
«Դա բացարձակապես ճիշտ չէ: Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը», – ասել է Միլլերը և հավելել. «Հատուկ բանագնաց Բոնոյի Բաքվի այցի հետ կապված այլ մեկնաբանություններ չունեմ»։