Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպմանն, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության բանակցություններին։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Վաղը, ռուսական կողմի առաջարկով, Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի միջնորդությունը, քանի որ նա թե մեր, թե Հայաստանի դաշնակիցն է ու ներկա է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների։
Բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։
Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզու՞մ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել․ կարևոր գործեր ունի։
Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է ելնել»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…