Երկու բարձրաստիճան լեհ գեներալ է հրաժարական տվել լեհական տարածքում ռուսական հրթիռի ընկնելու պատճառով: Ինչպես գրում է Politico-ն, դա կարող է էապես վնասել իշխող կուսակցությանը՝ առաջիկա շաբաթվա վերջին Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Հաղորդվում է, որ հրաժարականի դիմումը գրել են ԶՈւ գլխ․ շտաբի պետ Ռայմունդ Անջեյչակը և զինված ուժերի օպերատիվ հրամանատար Տոմաշ Պիոտրովսկին։
Պիոտրովսկու և ներկայիս պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի միջև հակամարտությունը սկսվել է ռուսական հրթիռի հետ կապված միջադեպի պատճառով, որը անցյալ տարվա դեկտեմբերին թռավ Լեհաստանի տարածքի խորքերն ու ինքն իրեն ընկավ։ «Միջադեպը մեծ գլխացավանք է իշխող «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցության համար, որը ազգային անվտանգությունը դարձրել է իր քարոզարշավի առանցքային մասը՝ այս կիրակի կայանալիք համընդհանուր ընտրություններում երրորդ ժամկետը հաղթելու համար», – գրում է Politico-ն:
Radar.am
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…