Իսրայելը և Եգիպտոսը սկզբունքային համաձայնության են եկել Գազայի հատվածից ամերիկացիների և այլ օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքի համար միջանցք ստեղծելու մասին:
Այդ մասին գրել է Axios հարթակը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսը չի ցանկանում միջանցքներ բացել Գազայի հատվածի պաղեստինցի փախստականների համար։

















