Լրահոս 24/7
12.10.2023

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է ԼՂ-ից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է ԼՂ-ից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովները համատեղ լսումներ են անցկացրել «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով:

Քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները փաստեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ 100 632 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա, ապաստան են ստացել Հայաստանում, ինչը նշանակում է, որ այստեղ յուրաքանչյուր 30 մարդուց մեկը նոր ժամանած փախստական է, ընդ որում՝ 2020 թ. պատերազմից հետո Հայաստանում հաստատվել էր ևս մոտ 35 000 փախստական:

«Նոր ժամանած փախստականները հիմնականում շփոթված են ու անհանգստացած իրենց ապագայի հարցում: Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց տների հետ: Նրանք չգիտեն՝ արդյոք կկարողանա՞ն մի օր վերադառնալ: Նրանք չգիտեն՝ արդյոք իրենց երեխաներին հասանելի կլինի՞ կրթությունը:

Փախստականներից շատերը գրեթե ոչինչ չեն վերցրել իրենց հետ, և անհապաղ առաջին անհրաժեշտության օգնության կարիք ունեն, ինչպես՝ ծածկոցներ, անկողնային պարագաներ, դեղորայք, սոցիալ-հոգեբանական աջակցություն և ապաստան:

Շատերը՝ ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները, տրավմայի են ենթարկվել և հոգեբանական աջակցության կարիք ունեն: Շատերն անհանգստացած են իրենց բարեկամ ծերերի համար, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել լքել իրենց տունը և իրենց կենդանիներին»,- նշել է Վիսները:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական և գովելի ջանքեր է գործադրել նոր ժամանածներին գրանցելու և նրանց աճող կարիքները բավարարելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչն ընդգծել է իր կառույցի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին և հայ փախստականներին՝ միևնույն ժամանակ, նշելով, որ միջազգային հանրության կողմից աջակցությունը շարունակելու կարիք կա:

Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ին ներկայացվել է «Փախստականների արձագանքման ծրագիր»՝ միջոցների հայթայթումը կազմակերպելու համար:

Ծրագրի համաձայն՝ մարդկանց աջակցությունը կազմակերպելու համար միջազգային հանրությունը նախատեսում է հավաքել 97 միլիոն դոլար: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու ՀՀ կառավարության և միջազգային դերակատարների ջանքերը՝ աջակցելու հայ փախստականներին:

Լրահոս
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
20:27
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
16:37
Իմ տպավորությունն է՝ ամեն ինչ անում են, որ արցախցիներն այստեղ չմնան. Ռոբերտ Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
16:18
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանի քաղաքացին պետք է կողմնորոշվի, թե իրականում ով է Ալիեւի դեմ «կզածը»
16:11
Հայաստանի քաղաքացին պետք է կողմնորոշվի, թե իրականում ով է Ալիեւի դեմ «կզածը»
Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան
15:50
Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
15:04
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
14:45
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
14:19
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
14:07
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
13:55
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
13:39
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
13:33
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
13:20
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
12:59
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը
12:42
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը