Լրահոս 24/7
12.10.2023

Անհետ կորած համարվող արցախցին Բաքվից կապ է հաստատել թոռան հետ

Անհետ կորած համարվող արցախցին Բաքվից կապ է հաստատել թոռան հետ

Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։

Այդ օրվանից գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։

«Ընտանիքով Արտաշատում էինք, առավոտյան 10։30-ին հեռախոսիս երկար համարով զանգ եկավ, մտածեցի՝ Ռուսաստանից բարեկամներն են։ Վերցրեցի, սկզբում ադրբեջաներեն խոսեցին, հետո ռուսերեն հարցրին՝ Մադաթ Բաբայանի ի՞նչն եմ, ասեցի, որ թոռն եմ։ Փոխանցեցին պապուս, ասեց, որ ողջ է, Բաքվում է։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, հարցերիս չպատասխանեց, ասեց՝ հեռախոսը լսում են, ասեցի՝ քեզ հետ կբերենք, ու կապը ընդհատվեց»,- պատմում է Մադաթի թոռը՝ 20-ամյա Ալեն Բաբայանը։

Մադաթ Բաբայանը երեք զավակների, 13 թոռների հետ ապրում էր Գետավան գյուղում։ Նրա կրտսեր՝ չորրորդ որդին վաղուց Հայաստանում է ապրում։ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Մադաթը սովորականի պես գյուղի իր գործերով էր զբաղված․ 100-ից ավելի ոչխար ուներ, մեծ հողատարածք։

Կեսօրից սկսվել էր ադրբեջանական հարձակումը Արցախի վրա։ Գետավանի հարեւան գյուղը՝ Չարեքթարը, 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո դարձել էր ադրբեջանական դիրքերին անմիջական սահմանակից։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ վերցրին Չարեքթար գյուղը, երեկոյան՝ 20։00-ից հետո, երբ բնակիչները դուրս էին եկել գյուղից, վերցրին նաև Գետավանը։

Մադաթ Բաբայանի հարազատները «Հետքին» պատմել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի՝ հարձակման օրվա մանրամասները։  

Մադաթը, կինը և ավագ թոռը՝ Ալենը, ապրում էին մի տան մեջ։ Երեկոյան, երբ գյուղի բնակիչները շարժվում էին դեպի Ստեփանակերտ, նա անցել է տնետուն՝ համոզվելու համար, որ հարազատները դուրս են եկել․ հեռախոսակապը խափանված էր։ Համոզվելով, որ բոլորը դուրս են եկել, վերջին անգամ մտել է իր տուն ու մի քանի իր վերցրել։ Հարևաններից մեկը Մադաթին տեսել է տնից դուրս գալիս, կանչել է, որ նստի իրենց մեքենան, բայց չի լսել, այդ պահին մոտակայքում պայթյուններ են լսվել, և մեքենան արագությամբ դուրս է եկել։

Երեկոյան 20։00-ից հետո Գետավանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Հարազատները Մադաթ Բաբայանից ոչ մի տեղեկություն չունեին, դիմել էին տարբեր կառույցներ, բայց ոչինչ հնարավոր չէր եղել պարզել։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների տեղահանությունը դեպի Հայաստան։ Բաբայանների ընտանիքը Գորիսի մարդասիրական կայանում՝ անհետ կորածների տվյալների հավաքագրման բաժնում, տվել է Մադաթ Բաբայանի տվյալները։ Ընտանիքի անդամները նաև ԴՆԹ նմուշներ են հանձնել․ փնտրել են նրան ռազմականան գործողություններից հետո Արցախից դուրս բերված աճյունների մեջ։ Բաբայանների ընտանիքը Հայաստանում է, ժամանակավոր բնակվում է Արտաշատ քաղաքում։

Բաքվից Մադաթ Բաբայանի զանգի մասին բարեկամները հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին։ «Հետքը» կապ հաստատեց Կարմիր Խաչի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ՝ տեղեկանալու, թե Մադաթ Բաբայանն ինչ կարգավիճակով է գտնվում Բաքվում։ Նա պատասխանեց, թե դրանք անձնական տվյալներ են, ուստի չի կարող մեզ տրամադրել։

Լրահոս
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
13:12
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
12:01
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան