Լրահոս 24/7
12.10.2023

Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար

Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի հետ կապված խնդիրներին: «Այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է իրականացնենք՝ Ներքին գործերի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը: Ես արդեն հանձնարարականներ տվել եմ,  և ըստ անհրաժեշտության նաև իմ մասնակցությամբ քննարկում կլինի: Գեղարքունիքի մարզի մեր սիրելի հայրենակիցների հետ շատ ակտիվ պետք է աշխատենք, որովհետև Ջրային ոստիկանության մուտքը նշանակելու է նոր իրավակարգ Սևանա լճի վրա: Մենք չենք ուզում որևէ մեկի համար պրոբլեմներ ստեղծել, չափազանցված գործողություններ անել, այս փուլում շատ կարևոր է, որ մենք խոսենք մարդկանց հետ, հասկանանք նրանց կարիքները», – ասել է վարչապետը: 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ Սևանա լճում ձկնային պաշարները պարզելու համար աշխատանքներ են տարվում չեխ գործընկերների հետ. «Ցանցային միջոցով ուսումնասիրությունների արդյունքներն ունենք: Այն վկայում է, որ Սևանա լճում մանրաձկի և ձվադրող վտառի պաշարը բավարարող է, լավ է: Թվային ճշգրիտ տվյալները կունենանք դեկտեմբեր-հունվարին»:

Վարչապետը նշել է, որ Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար. «Այստեղ մենք խնդիր ունենք Սևանա լճի ձկնային պաշարները գնահատելու և տարեկան քվոտաներ սահմանելու հետ կապված: Մենք պետք է ուսումնասիրենք, խոսենք նաև ժողովրդի հետ, ճիշտ քվոտաներ և գներ սահմանենք: Քվոտաների և ճիշտ գնային քաղաքականությունը կօգնի, որ ձկնորսները, գուցե, ավելի քիչ ձուկ որսալով՝ նույնքան գումար վաստակեն»:

Ըստ վարչապետի՝ անտրամաբանական է, որ սիգ ձուկը մեր շուկայում ամենաէժան գնային սեգմենտի մեջ է, հակառակը պետք է լինի, որովհետև այն ձևավորվում է բնական միջավայրում: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Սևանի ձկան վերարտադրության համար ձեռնարկվող միջոցառումների նպատակն է, այն դառնա արդյունաբերական ոլորտ և երկարաժամկետ ծառային ՀՀ-ին, մարզի ժողովրդին և ձկնորսությամբ զբաղվողներին. «Այսինքն ՝ մեր խնդիրն այն է, որ պաշարները խելամիտ օգտագործվեն՝ երկարաժամկետ, ռացիոնալ, մարդկանց էլ եկամտի աղբյուրներից չզրկենք»:

Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հունվարի 1-ից ձկնարդյունաբերողները փակ ցիկլով պետք է աշխատեն և նշել, որ այդ ուղղությամբ էլ արդյունավետ աշխատանք պետք է իրականացվի:

Հակոբ Սմիդյանը նշել է, որ վերջինիս վերաբերյալ համապատասխան օրենսդրությունը պատրաստ է, մնացել է սահմանել 1 կարգ, հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան