ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները կապված բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ:
Տերտերյանը շեշտել է, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և խոսել տեղական ժողովրդավարության ոլորտում փոխադարձ համագործակցությամբ արված մի շարք ծրագրերի՝ մասնավորապես ԵԽ-ի աջակցությամբ իրականացված վարչատարածքային բարեփոխումների, ապակենտրոնացման մասին:
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հետաքրքրվել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, խնդիրներից, ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերից:
Վաչե Տերտերյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության, մարզպետների աշխատակազմերի և համայնքների արդյունավետ համագործակցությունից, մանրամասնել կառավարության կողմից իրականացվող կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը և երկարաժամկետ ծրագրերի ներդրման հնարավորությունները:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ունեցած համագործակցության օրինակներ:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման ընթացքում քննարկել ԵԽ-ի կողմից տրամադրվող հնարավոր աջակցության ծրագրերի մանրամասները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…