Լրահոս 24/7
13.10.2023

Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողով ՀՀ-ում

Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողով ՀՀ-ում

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Regional Family Placement խորագրով եռօրյա միջոցառման աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից, Կամբոջայից, Վիետնամից, Վրաստանից։

Խնամատարության ինստիտուտի զարգացման կարևորության և վերջինիս կայացման հեռանկարների մասին են խոսել նաև ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրեն Ն․ Գ․ Ասմա Ալ Ազրին, Լեհաստանի ժողովրդագրական քաղաքականության հարցերով կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի տնօրեն Պյոտր Գոլեբևսկին, Care Caucasus-ի կանանց տնտեսական արդարության ծրագրի տնօրեն Նազի Բուրդուլաձեն և այլք։

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, որոնց շրջանակում բանախոսներն անդրադարձել են առողջական խնդիրներ ունեցող, բռնության ենթարկված երեխաներին տրամադրվող ընտանեկան խնամքի առանձնահատկություններին, ներկայացրել իրենց երկրների փորձը երեխաների խնամքի և դաստիարակության մեթոդների մասին։

Իր ելույթում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։

Նախարարը նշել է, որ այսօր Հայաստանում խնամատար 86 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 145 երեխա, և հույս հայտնել, որ նրանց թիվն առաջիկայում կավելանա։

«Կարծում ենք՝ համաժողովն արդյունավետ և կարևոր հարթակ է խնամատարությանն առնչվող մոդելների ու նորարարությունների քննարկման համար, որոնք կարող են իրականացվել Հայաստանում և այլ երկրներում՝ ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով:

Լիահույս ենք, որ միջոցառումը նաև հնարավորություն կտա բարձրացնել ինստիտուտի մասին իրազեկվածությունը, ներկայացնել համաշխարհային լավագույն փորձը և մշակել քաղաքականություն՝ միտված Հայաստանում խնամատարության համակարգի զարգացմանը»,- նշել է նախարարը։

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան