Լրահոս 24/7
13.10.2023

Լրագրողները պետք է ներս հրավիրվեին քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ. Կարապետյան

Լրագրողները պետք է ներս հրավիրվեին քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ. Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է.

«Տիգրան Ավինյանի երդմակալության արարողությանը լրագրողների ներկայությունը նպատակահարմար չի համարվել՝ «հյուրերի մեծաթիվ քանակի» պատճառով։

Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի գառման համաձայն, լրագրողները միջոցառումը լուսաբանելու համար կարող են օգտվել պաշտոնական հեռարձակումից։ Հյուրերի մեծաթիվ քանակը, կարծում եմ, վատ պատճառաբանություն է լրագրողներին այս կարեւոր իրադարձությանը չթողնելու համար։

Իսկ պաշտոնական հեռարձակմամբ «յոլա գնալու» առաջարկը գրեթե վիրավորական է։ Մեդիայի հետ աշխատած ցանկացած ոք գիտի, որ լրագրողները ձգտում են տեղում լինել վստահաբար ո՛չ նրա համար, որ սղագրեն պաշտոնական արարողության ժամանակ հնչող հանճարեղ ելույթները։

Նրանք ձգտում են տեղում լուսաբանել նշանավոր իրադարձությունը՝ հանրության համար կարեւոր դետալները, նյուանսները բացահայտելու, կուլիսներում իրենց հետաքրքիր մարդկանց հետ էքսպրոմտ հարցազրույցներ անելու համար եւ ի վերջո, հանրությանն ավելի լայն ու խորը պատկեր ցույց տալու, քան քաղաքապետարանի պաշտոնական տեսախցիկներն են ցույց տալիս։

Այնպես որ, լրագրողները ՊԵՏՔ Է ներս հրավիրվեին քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ՝ անգամ ի հաշիվ որոշ թանկարժեք հյուրերի ներկայության։

Հ․ Գ․ Լուսանկարում հեղափոխական 2018 թ․-ն է՝ Հայկ Մարությանի երդմնակալության օրը, լրագրողների հետ նորընտիր քաղաքապետի ճեպազրույցից հետո (կամ ժամանակ, ես էն ժամանակ դեռ էնտեղ չէի)։

Ուզում եմ հպարտությամբ նշել, որ մեր աշխատանքի առաջին իսկ օրերից փաստացի վերացրեցինք Տարոն Մարգարյանի օրոք լրագրողերի համար դրված սահմանափակումները։

Մեր սահմանած կանոնի համաձայն, ցանկացած լրագրող ցանկացած աշխատանքային օրվա ցանկացած ժամի կարող էր առանց բարդության, առանց հավատարմագրի մտնել քաղաքապետարան։ Հուսով եմ, քաղաքապետարանի ներկա գործընկերները կկանխեն ռեգրեսիվ միտումները»։

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան