Լրահոս 24/7
13.10.2023

Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է Ռուբեն Գևորգյանի դստերը

Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է Ռուբեն Գևորգյանի դստերը

2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին:

Մասնավորապես՝ Բ.Ք.-ն 2002 թվականի օգոստոսի 8-ին պաշտոնական փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ Ա.Գ.-ի անվամբ դեռևս 1999 թվականին վարձակալության իրավունքով գրանցված վերոնշյալ հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս է և ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում:

Մինչդեռ 6452.68 քմ մակերեսով հողամասը Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի խոշոր մասշտաբի զոնավորման նախագծերում առանձնացված է եղել որպես այգի և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը)՝ հանդիսացել է մասնավորեցման ոչ ենթակա, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող:

Բ.Ք.-ի կողմից տրված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման օրվա դրությամբ 96 մլն 780 հազար դրամ շուկայական արժեքով 6452.68 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով՝ ընդամենը 2 մլն 223 հազար 697 դրամ կադաստրային արժեքով օտարվել է Ա.Գ.-ին:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Բ.Ք.-ի նկատմամբ՝ 01.07.1961 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) և 187-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը):

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կապված ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի արգելադրման հետ:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան