Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2.215-ի, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:
Վերջին տվյալներով՝ Իսրայելում հակամարտության ընթացքում զոհվել է 1,3 հազար մարդ, տուժել՝ 3,5 հազարը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությունը ժամանակ ունի հարավային շրջաններ տարհանվելու համար:














