ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ. կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության լիցքաթափումը։
«Նրանք քննարկել են դիվանագիտական ջանքերը՝ կանխելու հակամարտության սրումը և նվազագույնի հասցնելու պատերազմի հումանիտար վնասները», – ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։














