ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Գոռ Սաղոյանը։
Դատախազությունը բողոքարկել էր Ալթունյանի նկատմամբ կիրառված տնային կալանքն ու գրավի կիրառումը։
Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել, բայց իրենք դեռ չեն բողոքարկել վերաքննիչի որոշումը։