Լրահոս 24/7

Արցախին և ՀՀ-ին ուղղված Ֆրանսիայի ջանքերը շատ կարևոր են․ Թովմասյան

Նախորդ շաբաթ Փարիզում հանդիպեցի Ֆրանսիայի Սենատի երկու սենատորների հետ: Այս մասին գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հավելել.

«Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի ղեկավար Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի և Սենատի մեկ այլ անդամ Ղոնան լը Գլյոյի հետ քննարկեցինք, թե ինչպես են ռուս-ուկրաինական, ապա նաև Իսրայելա-պաղեստինյան պատերազմների բռնկման ֆոնին խախտվում Հարավային Կովկասում բնակվող հայերի իրավունքները:

Արցախի Հանրապետությունն էթնիկ զտման ենթարկվեց Ադրբեջանի կողմից ս․թ․ սեպտեմբերի 19-ի 24-ժամյա զինված ագրեսիայի ընթացքում, որի արդյունքում տեղաբնիկները 3 օրում դուրս եկան իրենց պատմական հայրենիքից ու հիմա վտարանդի են:

Ընդգծեցի, որ Արցախի Հանրապետության նախագահը երկրի լուծարման մասին հրամանագիրը ստորագրել է ճնշման տակ, իսկ միջազգային կոնվենցիաներով հստակ սահմանումներ կան, որ ճնշման, ահաբեկման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի, հետևաբար՝ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի և պիտի ունենա:

Իմ խոսքում նշեցի, որ Արցախի Հանրապետության՝ լեգիտիմ ճանապարհով ձևավորված կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է նիստեր անցկացնեն, բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որպեսզի հնարավոր լինի միջազգային երաշխիքների պայմաններում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք: Կոսովոյի ինքնորոշման նախադեպը պետք է տարածվի նաև Արցախի վրա:

Գործընկերներիս ներկայացրի, որ Հայաստանի Հանրապետությունն էլ վտանգված է, և չի բացառվում, որ Արցախի Հանրապետության ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանին և հայ ժողովրդի հայաստանաբնակ հատվածին, եթե միջազգային դատարանների որոշումները մնան անկատար:

Ադրբեջանն իր ծավալապաշտական նկրտումները չի դադարեցնում և օկուպացրած է պահում Հայաստանի 3 մարզերից մոտ 140 կիլոմետր քառակուսի տարածք: Թուրքիան և Ադրբեջանը, ի թիվս այլնի, Սյունիքով արտատարածքային միջանցք են պահանջում:

Այս առումով Արցախի և ՀՀ ինքնիշխանության պահպանմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը շատ կարևոր են:Այս համատեքստում շեշտեցի, որ միջազգային դիտորդների ներկայությունն Արցախում օր առաջ իրավիճակ կփոխի: Խնդրեցի գործադրել ջանքեր այդ ուղղությամբ:

Որպես ընդդիմություն ընդգծեցի, որ Ֆրանսիայից ավելի հաճախ ենք հայամետ դիրքորոշումներ լսում, քան ՀՀ իշխանություններից:

Իհարկե, շոշափեցինք նաև ինձ համար ամենազգայուն թեմաները՝ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների վերադարձի ու Ադրբեջանի կողմից վերջիններիս որոնողական աշխատանքների ապօրինի դադարեցման, ինչպես նաև 9-ամսյա շրջափակումից հետո գերեվարված քաղաքացիների ու պետական պաշտոնյաների շուտափույթ վերադարձի ջանքերին ուղղված հարցերը:

Գործընկերներս հայտնեցին, որ արդեն ընդունվել է Ֆրանսիայի սենատի կողմից կոշտ հայտարարություն, որտեղ խոսվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, ինչի համար Ֆրանսիայի սենատի մի շարք անդամներ արդեն իսկ թիրախավորվում են Ադրբեջանի կողմից: Սենատորները, սակայն, հետ չեն կանգնի և չեն դադարի բարձրացնել ճշմարտությունը:

Պարոն Ֆրասսան տեղեկացրեց ինձ, որ Ֆրանսիայի վարչապետը՝ ի պատասխան սենատորների հարցերին, ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանին զենք կտրամադրի, որպեսզի ապահովի իր բնակչության անվտանգությունը»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

12 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

15 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

15 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

16 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

16 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

16 hours ago