Լրահոս 24/7
17.10.2023

Միրզոյանը Սլովենիայում պատրաստակամություն էր հայտնել աջակցել ջրհեղեղի հետևանքների վերացմանը

Միրզոյանը Սլովենիայում պատրաստակամություն էր հայտնել աջակցել ջրհեղեղի հետևանքների վերացմանը

Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը:

Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համադրումը՝ դեռևս օգոստոսին Սլովենիա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արտահայտել էր ջրհեղեղի հետևանքերի վերացման նպատակով Սլովենիային աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը:

Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով Սլովենիային Հայաստանի կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին:

«Վերջինս խորհրդանշում է ինչպես նման իրավիճակներում, որոնց Հայաստանը ևս առերեսվել է, ընդհանուր համամարդկային, փոխօգնության նկատառումներից ելնելով աջակցության կարևորությունն ու քաղաքական համերաշխությունը, այնպես էլ երկու երկրների միջև զարգացող փոխգործակցությունը:

Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերի 15-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Սլովենիայի կառավարության, մասնավորապես երկրի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության աջակցությամբ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության կողմից իրականացվեց «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը, որի արդյունքում 11 երեխա հյուրընկալվեց Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոնումՍա համագործակցության արդյունքում իրականացված առաջին ծրագիրն էր, որին 2023 թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը հաջորդեց Հայաստանի սահմանամերձ շրջաններից երեխաների համար իրականացված ծրագիրը:

Երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի ու միջոցառումների։

Վերոնշյալ երկրորդ ծրագրի մեկնարկին կայացավ ԱԳ նախարարի այցը Սլովենիա, այդ թվում՝ տվյալ վերականգնողական կենտրոն, որտեղ նախարարը ծանոթացավ կենտրոնի գործունեությանն ու համագործակցության հնարավորություններին:

Հավելեմ, որ այդ համագործակցությունը շարունակական է:

Հոկտեմբերի 5-ին Երևան էր ժամանել Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչը, ում հետ ՀՀ իրավասու մարմինների քննարկումների ընթացքում գոհունակությամբ շեշտվել է երեխաների համար իրականացված ծրագրերի դրական ազդեցությունը, և քննարկվել են դրանց նոր փուլի ու այլ ծրագրերի կազմակերպմանն առնչվող հարցեր»,- նշել է Անի Բադալյանը:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան