Լրահոս 24/7
17.10.2023

ՊԵԿ-ը բացահայտել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստացված տվյալների իսկությունը ստուգելու նպատակով:

Պարզվել է, որ 2023 թվականի հուլիսին պետական գրանցում ստացած «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ն, իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, արհեստականորեն ստեղծել է պայմաններ, ինչպես նաև հարկային մարմնին տեղեկացրել է՝ իբրև թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գործարանային հասցեում զբաղվում է հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ։

Պարզվել է նաև, որ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ այսպես կոչված հակակոռոզիոն պատրաստուկներն ընկերության կողմից երկու դեպքով արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն։

Մինչդեռ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանվող արպրանքը չէր հանդիսացել հակակոռոզիոն նյութ, նման արտադրություն ընկերության կողմից իրականում չէր կազմակերպվել, արտահանման գործընթացը նպատակ է հետապնդել հափշտակել ձեռք բերված 1․171․085 լիտր ավտոմոբիլային վառելիքի հարկային հաշիվներում արտացոլված ավելացված արժեքի հարկը։

Ենթադրյալ հակակոռոզիոն պատրաստուկների արտահանման ընթացքում Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են նմուշառումներ:

Նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել են նախկինում ստացված օպերատիվ տեղեկություններն առ այն, որ արտահանվող ապրանքը չի հանդիսանում հակակորոզիոն պատրաստուկ, այլ իրենից ներկայացնում է շահագործված շարժիչային յուղ։

Հետազոտման արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում, հակակոռոզիոն պատրաստուկների արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներ ևս առկա չեն եղել։

Միջոցառումների ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների և հանգամանքների առկայության պայմաններում «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի տնօրեն Կ․ Կ․-ն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում խոստովանել է, որ իրականում չի զբաղվել հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ ու դրանց արտահանմամբ և պարտավորվել է վերականգնել պետությանը պատճառված վնասը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից պետական բյուջեից 75 մլն դրամ ավելացված արժեքի հարկ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է ընկերության տնօրեն Կ․Կ․-ն։ Միաժամանակ, ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում են, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբող­ջական շրջանակը, ինչպես նաև «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի կողմից վառելիքի ձեռքբերումների՝ դրանց ուղեկցող փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան