Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի կողմից հեռահար ATACMS հրթիռների կիրառումը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Այսօր մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Միացյալ Նահանգներին: Նախագահ Բայդենի հետ մեր պայմանավորվածությունները կատարվում են, դրանք կատարվում են շատ ճշգրիտ. ATACMS-ները դա ցույց տվեցին»,- ասել է նա։