Լրահոս 24/7
17.10.2023

«Սա կոչվում է գողություն»․ Թուրքիայի արտգործնախարարը՝ հրեաներին

«Սա կոչվում է գողություն»․ Թուրքիայի արտգործնախարարը՝ հրեաներին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը լուրջ քայլեր ձեռնարկի երկու պետությունների սկզբունքի հիման վրա 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստին պետություն ստեղծելու համար՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։ Այս մասին տեղեկացնում է Անադոլու գործակալությունը։ 

«Երկար տարիներ հեգեմոն տերություններն օգտագործել են լրատվամիջոցների ազդեցությունը, որպեսզի մեզ մոռացնել տան պաղեստինյան խնդրի իրական էությունը, ժամանակն է վերջ դնել դրան։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է վերածվել ավելի մեծ պատերազմի, բայց դա կարող է նաև պատմական հնարավորություն ստեղծել խաղաղության համար։ Մեր նախագահը վստահ է, որ նման պատմական խաղաղություն հնարավոր է»,- նշել է նա։

Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան ամեն ջանք գործադրում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով տարածաշրջանի երկրների՝ առաջին հերթին Լիբանանի, Եգիպտոսի և Հորդանանի ապակայունացումը կանխելու համար։

Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է նաև պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը։ «Դուք (Իսրայելը) գրավում եք ուրիշի հողը. Դուք գրավում եք տները, վտարում նրանց բնակիչներին, ուրիշներին բերում նրանց տեղը և նրանց անվանում «բնակիչներ»։ Սա կոչվում է գողություն։ Թուրքիան հզոր և փորձառու պետություն է՝ պատմական անցյալով։ Մենք ձեզ կոչ ենք անում ականջալուր լինել մեր նախազգուշացումներին»,- նշել է Հաքան Ֆիդանը:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան