Լրահոս 24/7
19.10.2023

Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է. Փաշինյան

Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է. Փաշինյան

Ուրախ եմ այսօր Երևանում ողջունել իմ գործընկերոջը՝ վարչապետ Շիմոնիտեին: Սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է ՀՀ, ինչը վկայում է մեր հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը: Լիտվայի և ՀՀ-ի նախագահները 2022 և 2023 թվկաններին փոխադարձ այցեր են կատարել: 2021 թվականին ես եմ այցելել Լիտվա՝ աշխատանքային այցով: Լիտվա են այցելել ՀՀ ԱԽ քարտուղարը, ԱԳ նախարարը, ՆԳ նախարարը, առողջապահության նախարարը:

Հայաստան են այցելել նաև Լիտվայի խորհրդարանի նախագահը, փոխնախագահը, ԱԳ նախարարը, ոստիկանության գլխավոր կոմիսարը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է:

«Մենք շնորհակալ ենք ԵՄ-ՀՀ հարաբերություններում Լիտվայի կողմից մեր հանդեպ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիությունը և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նման մի որոշում է Ադրբեջանի հետ ՀՀ պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը:

«Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, ինչքան որ ԵՄ-ը դա հնարավոր կհամարի:

Վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ կարող է նշանակել գործնականում, խոսեցինք նաև ԵՄ-ում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա Լիտվայի վարչապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» նախագիծն ու առաջարկը, որի մասին խոսել է Եվրոպական խորհրդարանում:

Վարչապետը նշեց, որ դրա առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Ծոցին:

«Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ թեև վերջին տարիներին ՀՀ-ի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունը էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ խորհրդանշական:

«Կարծում եմ՝ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Պայմանավորվեցինք, որ այս աշխատանքը կակտիվացնենք»,- ասաց Փաշինյանը:

Նա վարչապետ Շիմոնիտեին ներկայացրել է մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը:

«Շնորհակալություն հայտնեցի Լիտվայի կառավարությանը և ԵՄ-ին այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է նաև, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ:

«Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում:

Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- նշեց վարչապետը:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան