Լրահոս 24/7
19.10.2023

Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը. Շիմոնիտե

Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը. Շիմոնիտե

Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը մեր ընդհանուր նպատակներն են. Լիտվայի վարչապետՀպարտ եմ, որ Լիտվան առաջինն պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին, և ուրախ եմ որ այսօր այստեղ եմ և վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու Հայաստանի կառավարության հանձնառությանը: Այդ մասին ասաց Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

«Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում ԼՂ-ի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին. թեպետ դա չի ամոքի ցավը, բայց հույս ունեմ, որ կօգնի հոգալ նրանց բոլոր ամենահրատապ կարիքների մի մասը»,- ասաց Շիմոնիտեն:

«Բարձր եմ գնահատում ձեր կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցությունը՝ դրան միջնորդելուն ուղղված ԵՄ և ԱՄՆ-ի ջանքերին:

Ես հույս ու հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել:

Ճանապարհը դեպի խաղաղություն դյուրին չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հասնելու համար»,- ասաց Լիտվայի վարչապետը:

Նա նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:

«Վերահաստատեցի իմ խորին համոզմունքն առ այն, որ այժմ, ավելի քան երբևէ, ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս ուսի՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը:
Նաև այս պատճառով է, որ այսօր այստեղ եմ»,- ասաց Ինգրիդա Շիմոնիտեն:

Հանդիպմանը նա վերահաստատել է իր անկեղծ ցանկությունը՝ տեսնելու ՀՀ-ում ԵՄ-ի ներկայության ավելացում, նաև այն, որ Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը:

«ԵՄ-ը մնում է ՀՀ հիմնական գործընկերը բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել փորձագիտական աջակցությունը ԵՄ-ՀՀ համապարփակ խորացված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին: Մենք քննարկեցինք՝ ինչպես կարելի է Լիտվայի փորձագիտական կարողությունն օգտագործել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հատկապես վերականգնվող էներգետիկա, տրանսպորտ և շրջակա միջավայր և այլ բարեփոխումներ:

Վստահ եմ, որ բարեփոխումների գործընթացում ՀՀ հաջողությունը կօգնի ամրապնդել ՀՀ ժողովրդավարությունը, բարձրացնել նրա դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում. բայց, որ ամենակարևորն է, դա կլինի հայ ժողովրդի ընտրության արտացոլումը, որը թույլ կտա կառուցել այն բարեկեցությունը, որին նրանք իսկապես արժանի են:

Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունը և կայունությանը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատել միասին»,- եզրափակեց Լիտվայի վարչապետը:

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան