Լրահոս 24/7
19.10.2023

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։

Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։

Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։

Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունն ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից»:

Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։

Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։

Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար։

Լրահոս
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
17:50
ԱԺ-ում Արցախի դրոշները դնելով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան