Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին։
Քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։