Լրահոս 24/7

Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Տարածաշրջանային կարգավորումները կարող են էական դեր խաղալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ գործելով վեճերի խաղաղ լուծման և կոնֆլիկտային իրավիճակների լուծման և կանխարգելման օգտին:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ կարգավորումների ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ լուծման գործում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:

Նրա խոսքով՝ նման մեխանիզմները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ տարածաշրջաններում հակամարտությունների պատմական համատեքստը, արմատական պատճառներն ու բարդությունները և առաջարկել երկխոսության և միջնորդության ավելի մասնավորեցված գործիքներ:

Որպես օրինակ՝ դեսպանը նշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի մանդատ ստացած մեխանիզմ:

«Միջազգային հանրության կողմից հավանության արժանացած այս մեխանիզմը լուրջ մարտահրավերի բախվեց, երբ Ադրբեջանը որոշեց 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ սկսել համաշխարհային համավարակի պայմաններում՝ կոպտորեն խախտելով 1994 և 1995 թվականների հրադադարի մասին գործող համաձայնագրերն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- նշել է Մարգարյանը։

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից՝ հակամարտությունը հարկադիր միջոցներով լուծելու համար: Նա նաև հիշեցրել է Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որով Բաքուն խախտել է ոչ միայն իր միջազգային պարտավորությունները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

«Միայն այն ժամանակ, երբ ԼՂ-ն լիովին հայաթափվեց, Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ին կատարել իր առաջին այցը Լեռնային Ղարաբաղ: Ակնհայտ է, որ միակ նպատակը ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը շահարկելն է՝ փորձելով քողարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումները, այդ թվում՝ սովի մատնումը, ռմբակոծությունները և բռնի տեղահանումը»,- նշել է դիվանագետը:Ն

ա հիշեցրել է նաև Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի բանաձևերը, որոնք խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան՝ քաղաքացիական բնակչությանը վտարելու համար հարկադրանքի միջոցների կիրառումը համարելով մարդկության դեմ հանցագործություն:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

3 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

6 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

7 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

7 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

7 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

7 hours ago