Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանին է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
«Նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրությունը և հոկտեմբերի 23-ին այն ներկայացրել խորհրդարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։